Սնունդը և առողջությունը
Սննդային կախվածություն
Սնունդը ոչ միան օրգանիզմի պահանջն է, այն մեզ հաճույք է պատճառում և, նույնիսկ, նպաստում շփմանը: Հատկապես, ճաշի սեղանի շուրջն են մարդիկ մտերմանում: Սակայն, որոշ մարդկանց համար սնունդը վտանգավոր սովորություն է դառնում:
Սննդային կախվածությունը շատ քիչ է տարբերվում ալկոհոլիզմից. այն նույն հոգեբանական արմատներն ունի: Ինչպես ալկոհոլիկը չի կարող հրաժարվել խմիչքից, այնպես էլ սննդից կախված մարդն ի վիճակի չէ դադարեցնել անընդհատ ուտելը, ամեն ինչ իրար խառնելով: Սննդային կախվածության դեպքում մարդն անընդհատ ուտում է, երբեմն չափից այնքան ավելի, քան օրգանիզմին է անհրաժեշտ: Անշուշտ, մշտապես շատ ուտելն առողջության համար տհաճ հետևանքների է հանգեցնում: Ավելորդ քաշ, հիպերտոնիա, շաքարային դիաբետ, այտուցներ, ստամոքս-աղիքային և սիրտ-անոթային համակարգերի խնդիրներ և սա սննդային կախվածության հնարավոր հետևանքների ոչ լրիվ ցուցակն է:
Որպես կանոն, սննդային կախվածությունը հրահրված է այն բանի հետ, որ մարդը չի կարողանում հաղթահարել սթրեսը: Արդյունքում նա պարզապես ՙուտում՚ է անգամ թեթև սթրեսը: Ամենից հաճախ դրանից տառապում են կանայք: Սակայն սննդային կախվածությունը կարելի է և պետք է հաղթահարել: Անհրաժեշտ է վերանայել սննդային սեփական վարքագիծը և սովորել սթրեսից ազատվել այլ միջոցներով: Ոչ-ոք չի կարող համոզել կամ ստիպել որևէ մեկին վերանայել սնվելու վարքագիծը: Ամեն ինչ բացառապես անհատով է պայմանավորված: Յուրաքանչյուրի առողջությունն իր ձեռքում է: Ի՞նչ է պետք անել:
Եթե մարդ սովորել է որևէ մթերքի և անընդհատ դա է ուտում, ապա այն սննդային կախվածություն չի համարվում: Դա պարզապես բուռն հակում է: Սննդային կախվածության մասին կարելի է խոսել, երբ մարդն անընդհատ ուտում է ոչ թե քաղցածությունից, այլ հուզական ցանկությունից ելնելով: Երբ մարդը տառապում է սթրեսից, նա վատ է զգում, տխուր է, մեղքի զգացողությունն է տանջում և նա փորձում է սննդի օգնությամբ ճնշել այդ զգացողություններն ու հույզերը, այդկերպ հանելով սթրեսը: Աստիճանաբար չափաբաժինն ավելացվում է ու մարդն սկսում է ավելի շատ ուտել: Փոքր չափաբաժիններն այլևս չեն բավարարում և չեն հանում սթրեսը, ընդ որում, մարդը ոչ թե սննդի համից է հաճույք ստանում, այլ հենց ուտելու գործընթացից և նրա համար միևնույնն է, թե ինչ է ուտում:
Որո՞նք են սննդային կախվածության դրսևորումները
Հնարավոր է ձեզ մոտ սննդային կախվածություն է, եթե մարդը`
- ուտելու ժամանակ մտածում է, թե հաջորդ անգամ ինչ է ուտելու,
- չի կարողանում անտարբեր անցնել մթերային խանութների կողքից ոչինչ չառնելով,
- խանութից դեռ դուրս չեկած, սկսում է գնումները բացել և անմիջապես ինչ-որ բան ուտել, եթե, նույնիսկ, սոված էլ չէ,
- լիքը ստամոքսով էլ շարունակում է ուտել մինչև սննդի մնացորդները չվերջանան:
- միաժամանակ, գիտակցաբար հասկանում է, որ չարժե այդքան շատ ուտել, սակայն անկարող է դիմադրել ուտելու ցանկությանը:
Արդյունքում բարձրանում է ճնշումը, արյան մեջ խոլեստերինի մակարդակը, շնչահեղձություն է դրսևորվում, շաքարային դիաբետի և սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկն է մեծանում: Սննդային կախվածությունը վտանգում է մարդուն ոչ միայն ֆիզիկապես, այլև նյութապես, հոգեբանորեն և հուզականորեն: Ի լրումն ավելորդ քաշի, կորցնում է նաև ինքնահարգանքը:
Ինչպես ազատվել սննդային կախվածությունից
Պահել սնունդ ընդունելու օրագիր և այնտեղ գրանցել օրվա ընթացքում ընդունած սնունդը: Առավոտյան անոթի և գիշերը քնելուց առաջ կշռվել և արդյունքները գրանցել օրագրում, ապա դրանք համեմատել: Դա թույլ կտա ինքնաքննադաբար մոտենալ սննդի ընդունման սեփական չափաբաժնին: Ի դեպ, վերջերս անկացրած հետազոտությունները ցույց են տվել, որ նման գրանցումները մարդուն թույլ են տալիս ավելի արագ հարմարվել և սննդի ընդունումը կրճատել 10%-ով և, նույնիսկ ավելի: Հարկ է գիտակցել, որ ուտել պետք է քաղցած ժամանակ, Սննդային կախվածությունից ազատվելն այնքան էլ դյուրին գործ չէ, այն մեծ ջանքեր է պահանջում: Հարկ է դուրս գալ այդ կախարդական շրջանից, փոխել վերաբերմունքը սննդի նկատմամբ և ձեռք կբերել առողջություն ու գերազանց ինքնազգացողություն:
21.05.2012 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ